Պետական աշխատողների էվոլյուցիոն ճանապարհը սկսվում է․նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի մասին օրենքը - RadioVan.fm

Онлайн

Պետական աշխատողների էվոլյուցիոն ճանապարհը սկսվում է․նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի մասին օրենքը

2019-05-16 15:02 , Политика, 1272

Պետական աշխատողների էվոլյուցիոն ճանապարհը սկսվում է․նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի մասին օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Նախագիծը, նշենք, խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է մայիսի 8-ին՝ ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրեքում կատարված փոփոխությունների արդյունքում կրճատվելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից, գործող17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը:

Կառավարության կառուցվածքում կընդգրկվեն հետևյալ վերակազմակերպված և անվանափոխված նախարարությունները․

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Սփյուռքի նախարարության վրա կառավարությունը «խաչ չի քաշում», այն վերակազմակերպվելով միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով։

Օպտիմալացումների հետևանքով մոտ 10 հազար հանրային ծառայողներ գործազուրկ կդառնան, սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործընթացն իրականացվելու է հավասարակշռված, հանդարտ ու էվոլուցիոն ճանապարհով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть