Արցախի նախագահները Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագրով ներկայացել են դատարան - RadioVan.fm

Онлайн

Արցախի նախագահները Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագրով ներկայացել են դատարան

2019-05-16 18:01 , Право, 1878

Արցախի նախագահները Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագրով ներկայացել են դատարան

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր են ժամանել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը` անձնապես ներկայացնելու Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը։

Դա, նշենք, դատավոր Դավիթ Գրիգորյանի պահանջն էր, ում խոսքով երաշխավորելու պատրաստակամություն հայտնած Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

Նշենք՝ օրեր առաջ մայիսի 9-ին Արցախում տոնակատարություններին Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին։ Նրանք միաժամանակ պատրաստակամություն էին հայտնել ներկայացնելու ցանկացած հրապարակային երաշխիք, որն անհրաժեշտ կլինի Ռոբերտ Քոչարյանին մեկուսարանից ազատ արձակելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում նրան ազատության մեջ տեսնելու համար։

«Մարտի 1»-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր արդեն չորրորդ օրն է քննվում է նրա խափանման միջոցի հարցը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть