21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հայտարարել է - RadioVan.fm

Онлайн

21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հայտարարել է

2019-05-17 15:48 , Политика, 1109

21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հայտարարել է

«Աշխարհն արագ փոփոխվում է, սակայն պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, քանի որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում: Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, թե ինչ են անում, նրանք, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք: Մարտահրավերներ նետող, բայց հետաքրքիր աշխարհ»,-այդ մասին Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում կազմակերպված «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը հայերի դարն է:

«Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է նա՝ նկատելով, որ խիստ լավատեսական է տրամադրված ապագայի հանդեպ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Նուր-Սուլթան է մեկնել երեկ՝ մայիսի 16-ին։

Лента

Рекомендуем посмотреть