Արցախի արտգործնախարարությունը բանակցությունների ձևաչափի շուրջ Ադրբեջանի շահարկումների վերաբերյալ հստակեցնում է - RadioVan.fm

Онлайн

Արցախի արտգործնախարարությունը բանակցությունների ձևաչափի շուրջ Ադրբեջանի շահարկումների վերաբերյալ հստակեցնում է

2019-05-17 17:51 , Политика, 1100

Արցախի արտգործնախարարությունը բանակցությունների ձևաչափի շուրջ Ադրբեջանի շահարկումների վերաբերյալ հստակեցնում է

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ:

«Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։

Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում»,-նշում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կետ առա կետ ներկայացնելով դիտարկումները և դրանք փաստող փաստաթղթերը։

Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարությունն ամբողջությամբ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть