Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

2019-05-18 17:09 , Право, 1891

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը:

Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես երաշխավորներ դատարանում հանդես են եկել Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Лента

Рекомендуем посмотреть