Մայիսի 22-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական ֆիլմերի շաբաթը - RadioVan.fm

Онлайн

Մայիսի 22-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական ֆիլմերի շաբաթը

2019-05-20 17:26 , Культура, Шоу бизнес, 1149

Մայիսի 22-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական ֆիլմերի շաբաթը

Մայիսի 22-26-ը Երևանում, Գյումրում, ինչպես նաև Սյունիքի մարզում տեղի կունենա «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ռուս-հայկական մշակութային ոչ կոմերցիոն միջոցառումը։

Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն ինչպես ռուսաստանյան ժամանակակից կյանքն արտացոլող, այնպես էլ պատմական թեմաներով ռուսական նոր ֆիլմեր: Ֆիլմերը կներկայացնեն հենց ստեղծողները՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ, իսկ ցուցադրությունից հետո կլինեն քննարկումներ հանդիսատեսի հետ:

Կինոծրագրերի ցուցադրությունը տեղի կունենա 5 հարթակում.

  • Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում,
  • Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում,
  • «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնում,
  • Հայ - ռուսական (Սլավոնական) համալսարանում,
  • Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Ռուսական կինոյի շաբաթվա ընթացքում կցուցադրվեն տարբեր

ժանրերի և տեսակների 12 (տասներկու) լիամետրաժ, ազգային ֆիլմեր:

Կինոցուցադրությունների մուտքն ազատ է:

Միջոցառման գլխավոր նպատակն է երկու ազգերի և երկրների մերձեցումը, ռուսական մշակույթով և ռուսերենով հետաքրքրվող մարդկանց միավորումը, մշակութային փորձի և ավանդույթների փոխանակումը:

Ֆիլմերի անվանումները, ցուցադրման օրը և ժամը՝ ստորև։

Лента

Рекомендуем посмотреть