Պուտինը կոռեկտ չի համարել հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը - RadioVan.fm

Онлайн

Պուտինը կոռեկտ չի համարել հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը

2022-10-14 17:39 , Политика, 570

Պուտինը կոռեկտ չի համարել հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ դերի մասին Մակրոնի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ղարաբաղում Ռուսաստանի «ապակառուցողական դերի մասին» Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը։

Աստանայում այսօր կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է, որ երեկ «զարմանքով է կարդացել Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։

Հիշեցնենք՝ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը միտումնավոր սադրում է հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Կովկասում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու համար: France 2-ին տված հարցազրույցում, Մակրոնը, մասնավորապես, ուշադրություն էր հրավիրել սահմաններին վերջին երկու տարում կատարվածի վրա՝ ընդգծելով, որ «5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի, իբր, պաշտպանեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս դարավոր հակամարտությունը՝ խաղալով թուրքական մեղսակցությամբ Ադրբեջանի խաղը»։

«Կարծում եմ՝ նման հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,- ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։

«Հետևաբար, դրանք հնչել են ոչ կոռեկտ, ես կասեի, նույնիսկ, այլասերված, հետևաբար [դրանք] անընդունելի են»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հնարավորություն կլինի, և իրենք Ֆրանսիայի նախագահի հետ կքննարկենք այդ հարցը։

Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում:

Лента

Рекомендуем посмотреть