«Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ». Կարո Փայլանը այցելել է թուրք աստվածաբանի «զոհը» դարձած հայ պատանուն - RadioVan.fm

Онлайн

«Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ». Կարո Փայլանը այցելել է թուրք աստվածաբանի «զոհը» դարձած հայ պատանուն

2019-05-21 12:48 , Общество, 1759

«Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ». Կարո Փայլանը այցելել է թուրք աստվածաբանի «զոհը» դարձած հայ պատանուն

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի «զոհը» դարձած ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ։

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Նրան հնարավորինս պիտի պաշտպանեմ չարից»,-գրել է Փայլանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև Արթուրի հետ հանդիպումից լուսանկար։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային, քարոզչական բնույթ ունեցող հեռուստաշոուի ժամանակ 13-ամյա հայ պատանուն համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Արթուրը նաև անվանափոխ էր եղել՝ ընդունելով թուրքական «Նիհաթ» անունը։ Արթուրի մայրը, մինչդեռ, «Էրմենիհաբեր»-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և գնում է հայկական եկեղեցի ու, որ իր որդուն մոլորեցրել են։

Դեպքից հետո Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարեց, որ պաշտոնական բողոք է հղելու Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ (RTÜK) և դատախազություն՝ ընդդեմ անչափահասներին շահագործող Հափիթօղլուի հաղորդման։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть