Սերը` նկարիչների աչքերով. 8 ամենահայտնի համբույրները համաշխարհային արվեստում - RadioVan.fm

Онлайн

Սերը` նկարիչների աչքերով. 8 ամենահայտնի համբույրները համաշխարհային արվեստում

2019-07-12 18:35 , Культура, Шоу бизнес, 3857

Սերը` նկարիչների աչքերով. 8 ամենահայտնի համբույրները համաշխարհային արվեստում

Համբույրը զգացմունքեր արտահայտելու ձև է, իսկ համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ: Մեր այսօրվա հրապարակման «հերոսը» հենց համբույրն է, որն անմահացրել են բազում նկարիչներ իրենց ստեղծագործություններում: Եվ այսպես՝ ստորև մենք կպատմենք 8 ամենահայտնի համբույրների մասին համաշխարհային արվեստում:

1.Ֆրանսուա Բուշե, «Հերակլես և Օմփալե», 1732-1734 թթ

Ֆրանսուա Բուշեն հանդիսանում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV պալատական նկարիչը և ռոկոկո ոճի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: «Հերակլես և Օմփալե» կտավի սյուժեն վերցրած է հին հունական լեգենդներից, հյուսված կիսաաստված Հերակլեսի մասին: Աստվածներն ուղարկում են Հերակլեսին լիդիական թագուհի Օմփալեի մոտ, որը հերոսի համար հնարում էր տարբեր ստորացուցիչ փորձություններ: Իր կտավում Բուշեն հերոսի ատելությունը վերածել է կրքի, երբ վերջինս գայթակղում է հնարամիտ թագուհուն:

2. Անտոնիո Կանովա, «Ամուրի համբույրից արթնացած Պսիքեն», 1787-1793թթ

Վենետիկյան քանդակագործ Անտոնիո Կանովան ստեղծել է «Ամուրի համբույրից արթնացած Պսիքեն» քանդակի երկու տարբերակ: Սյուժեն հիմնված է հին հունական գրող Ապուլեոսի ստեղծագործության վրա ՝ Պսիքեն, բացելով մեռյալների աշխարհից բերված գեզեցկության սրվակը, խորը քուն է մտնում: Ամուրը երկնքից իջնում է ցած, որպեսզի կենդանացնի իր սիրեցյալին, համբուրելով նրան: Անտոնիո Կանովային հաջողվել է փոխանցել սպասումի տրամադրությունը:

3. Օգյուստ Ռոդեն, «Համբույր», 1882թ

Օգյուստ Ռոդենի «Համբույր» քանդակը հանդիսանում է արգելված և հավերժական սիրո խորհրդանիշ: Այն պատկերում է Դանթեի «Աստվածային կատակագերգության» հերոսներին՝ Ֆրանչեսկա դե Ռիմինիին ու նրա սիրեցյալ Պաոլոին: Քննադատները ոչ այնքան միանշանակ ընդունեցին ստեղծագործությունը, համարելով, որ այն շատ էրոտիկ է ընդհանուր էքսպոզիցիայի համար: Այդ պատճառով Չիկագոյում 1893 թվականի ցուցահանդեսի ժամանակ քանդակը տեղադրեցին ոչ թե ընդհանուր սրահում, այլ առանձին սենյակում, որտեղ ցանկացողները կարող էին տեսնել այն միայն նախապես գրանցումից հետո:

4. Ժան Լեոն Ժերոմ, «Պիգմալիոնն ու Գալաթեան», 1890թ


Այս կտավը ստեղծելիս, ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմը անդրադարձել է հին հունական առասպելին, որը պատմում էհունական քանդակագործ Պիգմալիոնի մասին, ով ստեղծել է ներեուհի Գալատեայի արձանը՝ փղոսկրից: Առասպելը վկայում է, որ քանդակագործը սիրահարվել է իր իսկ կողմից քանդակված արձանին և խնդրում է Վեներա աստվածուհուն կենդանացնել աղջկան: Ժերոմը պատկերել է սիրահարների առաջին համբույրն այն պահին, երբ Գալաթեան կենդանություն է առնում:

5. Էդվարդ Մունկ, «Համբույր», 1897թ

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը պատկերել է իր սիրահար հերոսներին մտերմիկ երեկոյան մթնոլորտում, պատուհանի մոտ համբուրվելիս: Նրանք, կարծես, թաքնվել են ամբողջ աշխարհից թափանցիկ շղարշի տակ: Հեղինակը միտումնավոր չի մանրամասնում նրանց դիմագծերը՝ դեմքերն ու մարմինները միաձուլվում են և վերածվում մեկ ընդհանուր մարմնի:

6. Գուստավ Կլիմտ, «Համբույր», 1907-1908թթ

«Համբույրը» նկարչի «ոսկե ժամանակաշրջանի» այցեքարտն է: Խորհրդավոր ավստրիացի նկարիչը իր այս կտավում գործի է դրել իր հայտնի տեխնիկան, միախառնելով ոսկու մասնիկները յուղաներկի հետ: Արվեստի պատմության մասնագետների մի մասը կարծում է, որ կտավի վրա նկարիչը պատկերել է իրեն ու իր սիրելի Էմիլիա Ֆլյոգեյին:

Ռենե Մագրիտ, «Սիրահար զույգը», 1928թ

Սյուրռեալիստ Ռենե Մագրիտը ձգտում էր ստիպել իր հանդիսատեսին մտածել.իբրև իր ստեղծագործության հիմնական ուղղություն նա ընտրել էր «անհամադրությունների համադրելիությունը» և առատ օգտագործում էր տարատեսակ ակնառու և թաքնված խորհրդանիշեր, որոնք և դարձան նկարչի այցեքարտը։ «Սիրահար զույգը» կտավում նկարիչը պատկերել է սերն իբրև կուրացնող մի բան։ Սուզված իրենց սիրո մեջ սիրահարները ունակ չեն նկատել այն, ինչ կատարվում է իրենց շուրջը, նաև չեն նկատում միմյանց թերությունները:

Պաբլո Պիկասսո, «Համբույր», 1969թ

Սա իսպանացի նկարչի ուշ շրջանի կտավներից մեկն է: Համարվում է, որ «Համբույրը» կտավում հանճարը պատկերել է իրեն՝ իր երկրորդ կնոջ Ժակլինի հետ: Նկարիչը այս կտավում մնացել է հավատարիմ իր ոճին, աղավաղելով համաչափությունն ու ստիպելով մտորել:

Թարգմանեց և պատրաստեց` Թամարա Խաչատրյանը։

Лента

Рекомендуем посмотреть