2022-ից բացառությամբ կշռափաթեթավորման և աղբի համար նախատեսված տոպրակների՝ պոլիէթիլենի վաճառքն ու իրացումը կարգելվի - RadioVan.fm

Онлайн

2022-ից բացառությամբ կշռափաթեթավորման և աղբի համար նախատեսված տոպրակների՝ պոլիէթիլենի վաճառքն ու իրացումը կարգելվի

2020-01-24 18:11 , Политика, 1430

2022-ից բացառությամբ կշռափաթեթավորման և աղբի համար նախատեսված տոպրակների՝ պոլիէթիլենի վաճառքն ու իրացումը կարգելվի

2022թ․ հունվարի 1-ից Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի, որից հետո կներդրվի վճարի վերադարձի դեպոզիտային համակարգը, որի դեպքում պլաստիկ, ապակե և ալյումինե տարրաներից պատրաստված շշերը ենթակա են վերամշակման։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Հիշեցնենք՝ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված՝ այն է՝ աղբի համար նախատեսված պարկերի և տոպրակների։

Շրշակա միջավայրի նախարարությունից նշում են, որ օգտագործված պլաստիկ արտադրանքով, այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները, մինչդեռ թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։

Պոլիէթիլենային տոպրակների արգելքի նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարի կառավարությունը քայլեր ձեռնարկեց պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը օրենքով արգելելու ուղղությամբ, թեև որոշ մարկետներ, շրջակա միջավայրը մաքուր պահելու ու բնությունը չվնասելու հիմնավորմամվ, սպասարկման տոպրակները վճարովի էին դարձրել դեռ 2016-ի հուլիսից, գնորդներից գանձելով միջինի դեպքում՝ 10, իսկ մեծի դեպքում 20-ական դրամ, որը բնապահպանները ողջունեցին, իսկ սպառողների շահերի պաշտպանները խարդախություն որակեցին:

Лента

Рекомендуем посмотреть