«Նա մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակն էր»․ Փաշինյանը՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ - RadioVan.fm

Онлайн

«Նա մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակն էր»․ Փաշինյանը՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ

2020-03-31 14:56 , Общество, 1146

«Նա մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակն էր»․ Փաշինյանը՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,

Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»,-վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Փաշինյանի ցավակցականում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցնող գիշեր հիվանդանոցում մահացել է 33-ամյա Արիանե Կաոիլին։ Նա, հիշեցնենք, մարտի 14-ին իր վարած Lexus ավտոմեքենայով Երևանի Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը, որի հետևանքով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ուր գտնվում էր մինչ կենսաբանական մահը:

Лента

Рекомендуем посмотреть