Հակառակորդի կողմից «ՏՕՍ»-ի կիրառումը անարդյունավետ է եղել․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կողմից «ՏՕՍ»-ի կիրառումը անարդյունավետ է եղել․ Արցախի ՊՆ

2020-09-28 11:50 , Общество, 1387

Հակառակորդի կողմից «ՏՕՍ»-ի կիրառումը անարդյունավետ է եղել․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, այդ զինատեսակի կիրառումը, ըստ Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) եղել է անարդյունավետ:

«Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էիրն, որ գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները շարունակվել են, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ։

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակված ինտենսիվ մարտական գործողությունների,ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հակառակորդը 200-ից ավելի զոհ, 4 ուղղաթիռի, 27 անօդաչու թռչող սարքի, 33 տանկի և հետևակի մարտական մեքենաների, 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ ունի։ Բացի այդ` Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա-3։

Հայկական կողմը, ցավոք, մարդկային կորուստներ ունի. պաշտոնապես հաղոդվել է 31 զինծառայողի և 2 քաղաքացիական անձի զոհվելու մասին, շուրջ հարյուր վիրավորներ կան։

Лента

Рекомендуем посмотреть