Հակառակորդի դեմ այսօր ծավալված մարտերի ընթացքում 27 զինծառայողներ են նահատակվել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի դեմ այսօր ծավալված մարտերի ընթացքում 27 զինծառայողներ են նահատակվել

2020-09-28 15:56 , Общество, 990

Հակառակորդի դեմ այսօր ծավալված մարտերի ընթացքում 27 զինծառայողներ են նահատակվել

Արցախի հետ շփման գծում հակառակորդի դեմ այսօր ծավալված մարտերի ընթացքում հայկական բանակի 27 զինծառայող է նահատակվել։

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց անունները․

Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.

Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.

Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.

Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.

Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.

Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.

Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.

Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.

Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.

Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.

Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.

Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.

Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.

Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.

Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.

Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.

Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.

Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.

Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.

Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.

Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.

Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.

Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.

Խոնարհում ու խնկարկում նրանց շիրիմներին։

Նշենք՝ գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները շարունակվել են, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ։

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակված ինտենսիվ մարտական գործողությունների,ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հակառակորդը 200-ից ավելի զոհ, 4 ուղղաթիռի, 27 անօդաչու թռչող սարքի, 33 տանկի, հետևակի մարտական մեքենաների, 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ ունի։ Բացի այդ, նշենք՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա-3։

Հայկական զինուժը այս պահի տվյալով 59 զոհ ունի։

Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն և զորահավաք։

Лента

Рекомендуем посмотреть