Վարդենիսի տարածաշրջանում հարվածը ուղղված է եղել երկաթգծին, բայց վրիպել են․Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Վարդենիսի տարածաշրջանում հարվածը ուղղված է եղել երկաթգծին, բայց վրիպել են․Արծրուն Հովհաննիսյան

2020-09-29 19:07 , Общество, 1034

Վարդենիսի տարածաշրջանում հարվածը ուղղված է եղել երկաթգծին, բայց վրիպել են․Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիս տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքից՝ ցույց տալով, թե ինչպիսի հարված են փորձել հասցնել հակառակորդը։

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս հարվածը հասցվել է եղել երկաթգծին, բայց վրիպել են։ Մոտավորապես մի քանի 100 մետր տարբերությամբ է ընկել ավիառումբը»,-նշեց Հովհաննիսյանը։

Նշենք՝ այսօր առավոտյան հակառակորդը ոչ միայն շարունակել է մարտերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, այլև կրակ է վարել ՀՀ զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական բնակիչ։

Лента

Рекомендуем посмотреть