Գիշերվա ու վաղ առավոտվա մարտերում հակառակորդը 350-360 զինծառայող է կորցրել. Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Գիշերվա ու վաղ առավոտվա մարտերում հակառակորդը 350-360 զինծառայող է կորցրել. Արծրուն Հովհաննիսյան

2020-10-01 13:21 , Общество, 1306

Գիշերվա ու վաղ առավոտվա մարտերում հակառակորդը 350-360 զինծառայող է կորցրել. Արծրուն Հովհաննիսյան

«Ընդհանուր առմամբ գիշերվա ու վաղ առավոտվա մարտերի ընթացքում ունենք հետևյալ պատկերը. հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ չափերից ու մարտավարությունից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-ն հետ է շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես՝ հակառակորդը 350-360 զինծառայող է կորցրել, վիրավորվել է 600 զինծառայող, խոցվել է երեք ուղղաթիռ, մոտավորապես 15 միավոր զրահատեխնիկա՝ տանկ ու ՀՄՄ և այլն։ Խոցվել է նաև մեկ Սմերչ կայան և 6 ԱԹՍ, որից երկուսը՝ կեսգիշերի սահմաններում։ Իրավիճակն այս է, շարունակվում են մարտական գործողությունները, կիրառվում է հրետանի։ Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները սկսել են թեժանալ»,-այդ մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ երեկ, Արցախի տեղեկատվական շտաբը ամփոփելով օրը, արձանագրել էր․

-Տեսանք, ինչպես են ՊԲ մեր փառապանծ մարտիկները կազմակերպված գրոհով գրավում թշնամական հենակետը։

-Ունեցանք նաև ցավալի լուրեր։ Թշնամական օդուժի հարվածի հետևանքով Մարտակերտ քաղաքում ունեցանք 3 քաղաքացիական զոհ և վիրավորներ։

-Դիվանագիտական ասպարեզում ֆիքսվեցին կողմերի մոտեցումները․ ՀՀ պատրաստ է ամեն ինչ անել իր անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման պահանջները կատարելուց, միջազգային հանրությունը հիմնականում մտահոգ է և կոչ է անում ապաէսկալացիայի։

-Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնը չմտածված և վտանգավոր է համարել Թուրքիայի ռազմատենչ և պրոադրբեջանական հայտարարությունները։

-Ադրբեջանը տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառման մասին։

-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին, Հորդանանի թագավորին, հարցազրույց տվել «Ալ-արաբիյա» լրատվականին։

-Թշնամին կորցրեց «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

-Ըստ հայկական կողմի հավաստի տեղեկությունների՝ շարունակվեց Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը մարտական գործողություններին։

-ՌԴ արտգործնախարարը կողմերին հրավիրել է բանակցելու։

Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն։

Лента

Рекомендуем посмотреть