«Մի եղեք կույր» #DontBeBlind ուղերձին միացել են ՀՀ և Արցախի նախկին օմբուդսմենները․ դուք ևս միացեք - RadioVan.fm

Онлайн

«Մի եղեք կույր» #DontBeBlind ուղերձին միացել են ՀՀ և Արցախի նախկին օմբուդսմենները․ դուք ևս միացեք

2020-10-07 13:35 , Общество, 1412

«Մի եղեք կույր» #DontBeBlind  ուղերձին միացել են ՀՀ և Արցախի նախկին օմբուդսմենները․ դուք ևս միացեք

Հայաստանի առաջին օմբուդսմեն լարիսա Ալավերդյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը միացել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանի նախաձեռնած «Մի եղեք կույր» #DontBeBlind արշավին, որի նպատակն է «արթնացնել» միջազգային հանրությանը՝ տեսնելու ու արձագանքելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ բոլորին, հատկապես սփյուռքահայերին, խնդրում է միանալ։

Նշում է՝ անհրաժեշտ է նկարել օտար լեզվով 1-1,5 րոպե տևողությամբ ուղերձ և տեղադրել սոնցցանցերում, հատկապես թվիթերում #DontBeBlind հեշթեգով։

Միջազգային հանրությանն ուղղված Ռուբեն Մելիքյանի և Լարիսա Ալավերդյանի ուղերձները՝ ստորև։

Հիշեցնենք՝ Արցախի ՄԻՊ-ը հոկտեմբերի 4-ին հրետակոծված մայրաքաղաք Ստեփանակերտի ֆոնին, որի հետևանքով կան զոհեր, և 10-յակ վիրավորներ, «Մի եղեք կույր» #DontBeBlind խորագրով արշավի ներքո կոչ է արել միջազգային հանրությանը «դադարել խոսել, սկսել գործել»։ Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։

Նշենք՝ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք: Ադրբեջանական զինված ուժերի նախաձեռնած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ սեպտեմբերի 27-ից փաստահավաք առաքելություն սկսած Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ զոհերի մոտ կեսը 50 տարեկանից բարձր են։ Նա ռազմական հանցագործություն է որակել հակառակորդի գործողությունները։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է միջազգայնորեն արգելված իսրայելական արտադրության կասետային ռումբերով։

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть