«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, ինքներս չենք կիրառում»․ քաղաքագետը՝ ներմուծման արգելքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, ինքներս չենք կիրառում»․ քաղաքագետը՝ ներմուծման արգելքի մասին

2020-10-12 14:28 , Политика, 956

«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, ինքներս չենք կիրառում»․ քաղաքագետը՝  ներմուծման արգելքի մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, թե աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մինչդեռ ինքներս չենք կիրառում, իսկ Հայաստան Թուրքիայից տարեկան շուրջ 270 մլն դոլարի ապրանք է ներմուծվում։

Քաղաքագետը, մասնավորպես, գրել է․

«Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում

Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը: Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում: Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի: Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին: Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում: Ադեկվատա՞»:

Лента

Рекомендуем посмотреть