«Նրանց համար, ովքեր հավատում են խաղաղությանը»․ թուրք գրողը կիսվել է հրետակոծված Ղազանչեցոցում «Կռունկի» կատարման տեսանյութով - RadioVan.fm

Онлайн

«Նրանց համար, ովքեր հավատում են խաղաղությանը»․ թուրք գրողը կիսվել է հրետակոծված Ղազանչեցոցում «Կռունկի» կատարման տեսանյութով

2020-10-14 13:19 , Культура, Шоу бизнес, 535

«Նրանց համար, ովքեր հավատում են խաղաղությանը»․ թուրք գրողը կիսվել է հրետակոծված Ղազանչեցոցում «Կռունկի» կատարման տեսանյութով

Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքը, ով հեղինակն է Հայոց ցեղասպանության պատմական դաժան անցքերն արտացոլող «Ստամբուլի բիճը» վեպի (վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու հատկանիշներով։ Ապացույցների անբավարարության պատճառով մեղադրանքները հանվել են․ ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 48-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում-խմբ․), Twitter-ում կիսվել է հրետակոծումից հետո Շուշիի եկեղեցում թավջութակի կատարման տեսանյութով։

«Սա նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն դադարում խաղաղություն քարոզել ... արվեստը ավերակների մեջ»,-գրել է արձակագիրը՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ այն տեղադրելու համար․

Հիշեցնենք՝ հակառակորդը հոկտեմբերի 8-ին գերճշգրիտ հրթիռով հարվածել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։ Թիրախավորման հետևանքները լուսաբանելիս՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում, վիրավորվել են օտարերկրյա լրագրողներ, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծանր: Մայր աթոռը, կատարվածը դիտարկելով որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղել Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը դատապարտել են հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ։ Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը կատարվածը որակել է «մշակութային զտման հերթական փորձ»։ Եկեղեցու թիրախավորումը դատարապարտել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը։

Հրետակոծված Ղացանչեցոցում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ հնչել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ մեծ երգահան Կոմիտասի «Կռունկ»-ը, Արցախի թեմի առաջնորդՊարգև Սրբազանի շուրթերով բարձրացվել է աղոթք՝ Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։

Лента

Рекомендуем посмотреть