Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ բռնությունը - RadioVan.fm

Онлайн

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ բռնությունը

2020-10-17 13:17 , Политика, 1739

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ բռնությունը

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը 7200 մղոն հեռավորության վրա Արդրբեջանի և Հայաստանի միջև ծավալված բախումների մոնիտորինգ է իրականացնում:

Այդ մասին տեղեկանում ենք բաժանմունքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Միաժամանան նշվում է, որ այդ բախումները Լոս Անջելես համայքում շատերի համար անմիջական ու ծայրահեղ նշանակություն ունեն։

«Մենք լսում ու հասկանում ենք ձեզ։ Փաստորեն, Լոս Անջելեսի շրջանում հայկական ծագում ունեցող ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանից դուրս՝ աշխարհի ցանկացած այլ վայրում։

Մենք ականատես ենք ու դատապարտում ենք Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և հարձակումները: Ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերը այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,-կարդում ենք Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքի ֆեյսբուքյան հրապարակումից:

Հիշեցնենք՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի՝ օրեր առաջ լոսանջելեսահայերը բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որն ամենամարդաշատն էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված քայլերթից հետո:

Արցախի անկախությունը ճանաչելու, Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից հանելու, Թուրքիայի՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դատապարտելու պահանջներով հայերը քայլերթով շարժվել են դեպի Թուրքիայի հյուպատոսության շենք, որի վրա պատկերվել է Արցախի դրոշը՝ «Խաղաղություն Հայաստանին» (#PeaceforAmenia) գրությամբ։

Լոսանջելեսահայերի Հաղթանակի քայլերթին մասնակցել է նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ նշելով, որ դա իր համար պատիվ էր:

Лента

Рекомендуем посмотреть