Կազմավորվում է «Արտաշատ» ջոկատ՝ համայնքապետ Կարեն Բենիամինյանի գլխավորությամբ - RadioVan.fm

Онлайн

Կազմավորվում է «Արտաշատ» ջոկատ՝ համայնքապետ Կարեն Բենիամինյանի գլխավորությամբ

2020-10-22 00:46 , Общество, 1346

Կազմավորվում է «Արտաշատ» ջոկատ՝ համայնքապետ Կարեն Բենիամինյանի գլխավորությամբ

Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանն արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին՝ հայտարարում է իր գլխավորությամբ կամավորական ջոկատ է կազմավորելու մասին:

«Սիրելի համաքաղաքացիներ,

ականջալուր լինելով ՀՀ վարչապետի կոչին՝ իմ գլխավորությամբ կազմավորվում է կամավորական ջոկատ։

Հայրենքի պաշտպանության սրբազան գործի համար բոլորս պարտավոր ենք համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը:

Ուստի, մեր գոյության վճռորոշ պայքարի այս օրերին կոչ եմ անում մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել հայրենական պայքարին։

Վաղը ժամը 9.00-ից սկսած կարող եք դիմել Արտաշատի համայնքապետարան՝ ձևավորելու «Արտաշատ» կամավորական ջոկատ և միանալու արդար պայքարին։

Փառք Հայոց բանակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտաշատ համայնքի զեկավարը:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ըստ այդմ էլ նա կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ ձևավորել: Վարչապետի կոչին արդեն արձագանքել են Արմավիրի քաղաքապետը, Լոռու մարզպետը, Էջմիածնի քաղաքապետը:

Лента

Рекомендуем посмотреть