Պատերազմում Ադրբեջանի գաղտնի զոհերը. BBC-ի անդրադարձը - RadioVan.fm

Онлайн

Պատերազմում Ադրբեջանի գաղտնի զոհերը. BBC-ի անդրադարձը

2020-10-23 18:52 , Общество, 1403

Պատերազմում Ադրբեջանի գաղտնի զոհերը. BBC-ի անդրադարձը

Ադրբեջանական Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի ռազմական գերեզմանատանը ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված զինվորների 26 թարմ գերեզման է հայտնաբերվել։

Այդ մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:

Լրատվամիջոցը նկատում է, որ Մինգեչաուրում գտնվող ռազմական գերեզմանատան հուշարձաններին գրված մահվան ամսաթվերն արտացոլում են ղարաբաղյան հակամարտության ողջ պատմությունը. 1990-ականների սկզբի լայնամասշտաբ ռազմական գործողություններից մինչև 2016 թվականի «քառօրյա պատերազմ»:

«2020 թվականին առաջին գերեզմանը հայտնվել է ռազմական հակամարտության սրման այս փուլի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց. այն գտնվում է «հին» գերեզմանների շարքում:

Սեպտեմբերի վերջից ի վեր հայտնվել են մի շարք նոր գերեզմաններ: Դրանց մեծ մասի վրա մահվան ամսաթվեր նշված չեն»,-գրում է BBC-ին՝ հավելելով, որ երբ զինվորական գերեզմանատանը հուղարկավորություն է տեղի ունենում, ոստիկանությունը շրջափակում է տարածքը, և միայն հարազատներին ու մտերիմներին են թույլ տալիս ներս մտնել, բայց արարողության ավարտին հասարակ մարդիկ սկսում են գալ այդտեղ և ծաղիկներ թողնել:

BBC-ն, ի դեպ, հոդվածի ավարտին հիշատակում է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն այն մասին, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է:

«Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,-Ալիևի խոսքերը մեջբերում է BBC-ին՝ միաժամանակ ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ունեցած կենդանի ուժի կորուստների վերաբերյալ տեղեկությունը, ըստ որի հակառակորդը կորցրել է 6309 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть