Ադրբեջանին տրվել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները. Genocide Watch - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանին տրվել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները. Genocide Watch

2020-10-24 14:14 , Общество, 1132

Ադրբեջանին տրվել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները. Genocide Watch

«Ընդդեմ ցեղասպանության դաշինք» (AAG) միջազգային կոալիցիայի համակարգող Genocide Watch կազմակերպությունը, որի առաքելությունն է կանխատեսել, կանխել ցեղասպանությունը և զանգվածային սպանությունների այլ ձևերը՝ ազդելով հանրային քաղաքականության վրա, Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները:

Ընդգծվում է, որ 2020-ի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը հատեցին Ղարաբաղը բաժանող «Շփման գիծը»՝ օգտագործելով Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար:

«Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,-կարդում ենք կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում:

Պատմական անդրադարձ կատարելով Ադրբեջանի հիմնադրման ժամանակաշրջան և հիշատակելով 1918 թվականից ի վեր հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունների վարած տեղահանության ու ցեղասպանական դրվագները, այդ թվում՝ 2004-ին ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարելը, ապա նրան արդարացնելը և Ադրբեջանին ծառայելու համար պատվավոր մրցանակների արժանացնելը, 2016-ին եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատելը և նրա կտրված գլխի լուսանկարները «ՎԿոնտակտե» սոցիալական կայքում տեղադրելը՝ կազմակերպությունն արձանագրում է՝ Ադրբեջանի կառավարությունը խրախուսում է հայերի նկատմամբ ատելության խոսքը և բռնությունները:

Ուստի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու և ներկայումս Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու պատճառով Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ ՝ բնաջնջում և 10-րդ՝ ժխտողականություն աստիճաններում։

Ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող Genocide Watch-ը քաղաքականություն մշակողներին խորհուրդ է տալիս.

  1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանից պահանջի դադարեցնել Արցախի Հանրապետության դեմ հարձակողական բոլոր գործողությունները և ընթացիկ հակամարտությունում կրակի դադարեցման հրաման տա։
  2. Անվտանգության խորհուրդը «բարի ծառայությունների» խնդրանքով պետք է դիմի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Մինսկի խմբին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հարցով:
  3. Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի:
  4. Ադրբեջանի կողմից արցախահայերի դեմ հարձակումները կանխելու նպատակով շփման գծի երկայնքով պետք է ՄԱԿ խաղաղապահ ուժեր տեղակայվեն:
  5. Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը:

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть