«Մեր խմբի անդամների հիմնական մասն ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում». Արցախում վիրահատված ռազմագերին պատմում է - RadioVan.fm

Онлайн

«Մեր խմբի անդամների հիմնական մասն ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում». Արցախում վիրահատված ռազմագերին պատմում է

2020-10-24 14:55 , Общество, 823

«Մեր խմբի անդամների հիմնական մասն ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում». Արցախում վիրահատված ռազմագերին պատմում է

«Մեզ ուղարկել էին՝ գրավելու Թալիշ գյուղը։ Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել։ Ոտքս, ձեռքս չէի զգում, օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից։ Համարյա ոչ մեկին չէի ճանաչում։ Մեր խմբի անդամների հիմնական մասն ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորները եկել ու ինձ տարել են իրենց տեղակայման վայրը»,-այդ մասին Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութում պատմում է ադրբեջանցի ռազմագերի Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն:

Նա շարունակում է, որ իրեն հետո տարել են հիվանդանոց, որևէ ճնշում չի եղել, իր նկատմամբ լավ վերաբերմունք է դրսևորվել։

«Մոտ քսան օր է՝ հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ։ Բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում ինձ, սննդից շատ գոհ եմ»,-ընդգծում է Եվլախի շրջանի բնակիչ ռազմագերին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արցախում վիրահատվել է ադրբեջանիցի ռազմագերին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը տեղեկացնելով այդ մասին՝Twitter-ում գրել էր, որ ադրբեջանական բոլոր այն զինվորները, ովքեր որպես ռազմագերիներ Արցախի զինվորականների կողմից ձերբակալված են, անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

«Ահաբեկիչները չեն էլ կարող պատկերացնել, որ այդ հիվանդանոցները բուժում են նույնիսկ իրենց զինծառայողներին ...»,-ընդգծել էր Արցախի ՄԻՊ-ը:

Лента

Рекомендуем посмотреть