Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն․ Թրամփը՝ Վիեննայի ահաբեկչության մասին - RadioVan.fm

Онлайн

Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն․ Թրամփը՝ Վիեննայի ահաբեկչության մասին

2020-11-03 10:14 , Мир, 922

Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն․ Թրամփը՝ Վիեննայի ահաբեկչության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ քաղաքի կենտրոնում կրակոցներին ու սինագոգի վրա հարձակմանը, Twitter-ում գրել է․

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են Եվրոպայում հերթական նողկալի ահաբեկչական գործողությունից հետո: Անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկիչների, այդ թվում՝ արմատական իսլամիստների դեմ պայքարում»։

Հիշեցնենք՝ երեկ Վիեննայի կենտրոնում անհայտ անձանց խումբը կրակոցներ է արձակել, հարձակման օբյեկտներից մեկը եղել է սինագոգը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, ահաբեկչություն է որակել։

«Ռիա նովոստին» գործակալության հաղորդմամբ՝ ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին։ Նշվում է, որ միջադեպը դարձել է «հատուցման մի մասը» Ավստրիայի`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ ղեկավարած կոալիցիային մասնակցելու համար:

Лента

Рекомендуем посмотреть