Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 46 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 144-ը՝ վիրավորվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 46 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 144-ը՝ վիրավորվել

2020-11-04 13:39 , Право, 995

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 46 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 144-ը՝ վիրավորվել

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, 144-ը՝ վիրավորվել:

Ավելի քան 13. 800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ է վնասվել:

Տվյալներն այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա, միաժամանակ, ասել է, որ այս գիշեր Շուշիում բավականին թեժ է եղել, քաղաքացիական օբյեկտները ինտենսիվ կերպով թրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, որի հետևանքով բավականին մեծ ծավալի ավերածություններ ու շատ վիրավորներ կան։

Արցախի օմբուդսմենի ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть