Թշնամին Արցախում մասնավոր 13800 անշարժ, 2100 շարժական գույք և 3100 ենթակառուցվածքներ է վնասել - RadioVan.fm

Онлайн

Թշնամին Արցախում մասնավոր 13800 անշարժ, 2100 շարժական գույք և 3100 ենթակառուցվածքներ է վնասել

2020-11-04 23:10 , Общество, 1192

Թշնամին Արցախում մասնավոր 13800 անշարժ, 2100 շարժական գույք և 3100 ենթակառուցվածքներ է վնասել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:

Ըստ այդմ՝ Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13 800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, 144-ը՝ վիրավորվել: Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ սպանված քաղաքացիներից 1-ը մանկահասակ աղջիկ է, 7-ը՝ կին, 38-ը՝ տղամարդ:

Մարմնական վնասվածքներ ստացած 144 անձանցից 123-ի վնասվածքները լուրջ են: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Лента

Рекомендуем посмотреть