Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում - RadioVan.fm

Онлайн

Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում

2020-11-08 10:52 , Политика, 836

Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը առաջարկում է ՀՀ վարչապետին զանգահարել Ամերիկայի Միացյալ նահանգների (ԱՄՆ) նորընտիր նախագահ Ջո Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում՝ խնդրելով վերականգնել և վերահաստատել Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ 907-րդ բանաձևի առնչությամբ իր դիրքորոշումը:

Քաղաքագետի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում

Թող հասկանան հարցի լրջությունը:

Ինքներդ գիտեք, թե ում միջոցով կապվեք, որ արագ լինի: Պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Պետք է ողջունել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի ՆՊ-ի երկկուսակցական ջանքերը (ներքաղաքական կոնտեկստը նա կհասկանա): Ու մի կարևոր բան էլ: Թրամփը դեռ նախագահա մինչ հունվարի 20-ը:

Հ.Գ. Նախկին-ներկա չանեք: Նախկինները Բայդենի/Օբամայի ու դեմոկրատների հետ աշխատանքի լավ փորձ ու լավ կապեր ունեն: Հանուն գործի օգտագործեք»:

Նշենք՝ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները հայտարարել են, որ 74 մլն ձայնով երկրի 46-րդ նախագահ է ընտրվել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն, ով հայտարարել է, որ կարդարացնի այն հավատը, որով իրեն ընտրել են:

Նրա հանրապետական մրցակիցը՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում ընտրության արդյունքները, և իր թիմը երկուշաբթի օրվանից քվեարկության արդյունքները վիճարկող գործընթաց կսկսի:

Лента

Рекомендуем посмотреть