Ալիևը խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է. BBC - RadioVan.fm

Онлайн

Ալիևը խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է. BBC

2020-11-09 11:11 , Политика, 1053

Ալիևը խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է. BBC

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի վերահսկողության նպատակով սանձազերծած ու շուրջ մեկուկես ամիս ընթացող պատերազմի օրերին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե խաղաղության հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է:

Պարբերականի հրապարակումից տեղեկանում ենք, որ Ալիևը միաժամանակ ընդգծել է, թե ադրբեջանական բանակը անմիջապես կդադարեցնի կռիվը, եթե Հայաստանը զորքերը դուրս բերի «գրավյալ տարածքներից»:

Պարբերականն, ի հավելումն նշում է, որ նոյեմբերի 6-ին Բաքվում կայացած հարցազրույցում BBC-ի թղթակից Օրլա Գերինը Իլհամ Ալիևից հետաքրքրվել է, թե ինչպիսի փոխզիջման է պատրաստ Ադրբեջանի նախագահը հանուն խաղաղության:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին էլ Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել, մինչդեռ ներկայիս վարչապետն իր հետ հանդիպումներին հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել։

Лента

Рекомендуем посмотреть