Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ

2020-11-10 08:30 , Политика, 857

Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, ըստ որի՝ նոյեմբերի 10-ին, տեղեկան ժամանակով 01:00-ից Լեռնյաին Ղարաբաղում հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում:

Համաձայն հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում, Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։ Արդեն հաղոդվել է, որ Ուլյանովսկից «Իլ -76» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում:

Лента

Рекомендуем посмотреть