Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերներից» մի մասին մեղադրանք է առաջադրվել, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ. վարչապետի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերներից» մի մասին մեղադրանք է առաջադրվել, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ. վարչապետի խոսնակ

2020-11-17 16:22 , Право, 161

Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերներից» մի մասին մեղադրանք է առաջադրվել, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ և կալանավորվածներ»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրած հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին՝ կեսգիշերից հետո, տասնյակ քաղաքացիներ լի բարկությամբ՝ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ: «Չենք տալու», «չենք տալու»... բղավում էին նրանք՝ պահանջելով Փաշինյանին դուրս գալ ու հենց հրապարակում պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ։ Նրանցից մի քանիսը, կոտրելով կառավարության շենքի պատուհանները, Նիկոլ Փաշինյանին գտնելու նպատակով ներս էին մտել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այնուհետ հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով նոյեմբերի 13-ից, քանի որ, պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ, երկու օր հնարավոր չի եղել ապահովել աշխատակազմի բնականոն աշխատանքը։

Лента

Рекомендуем посмотреть