Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը

2020-11-19 10:16 , Общество, 1481

Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը

64 տարեկանում մահացել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

Մահվան բոթը հայտնում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը:

Հիշեցնենք՝ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանը 2018-ին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

Գրիգորյանի պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող տոտալ խոշտանգման մասին, ընդգծելով, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, իսկ նրա բուժումը Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել:

Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ, փաստաբանների միջնորդությունը՝ նրա հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար՝ մերժվեց:

2020-ի հունվարին, շուրջ մեկ ու կես տարվա կալանքից հետո, Գրիգորյանը ազատ էր արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Лента

Рекомендуем посмотреть