Դեկտեմբերի 1-ին թշնամուն տրվելիք Քաշաթաղի շրջանը գույքի տեղափոխման համար կամավորների կարիք ունի - RadioVan.fm

Онлайн

Դեկտեմբերի 1-ին թշնամուն տրվելիք Քաշաթաղի շրջանը գույքի տեղափոխման համար կամավորների կարիք ունի

2020-11-25 19:38 , Общество, 1108

Դեկտեմբերի 1-ին թշնամուն տրվելիք Քաշաթաղի շրջանը գույքի տեղափոխման համար կամավորների կարիք ունի

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան հրապարակումից տեղեկանում ենք, որ շրջանում կամավորների աջակցության կարիք կա։

«Սիրելի՛ կամավորներ

Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝

մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և բեռնաթափման հարցում։

Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից այդ աշխատանքների համար ձեզ կտրամադրվի սահմանված որոշակի գումար։

Եթե կգտնվեն ցանկացողներ,խնդրում ենք գրել անձնական նամակ, կամ զանգահարել 047752222 , հեռախոսահամարով։

Շնորհակալություն»,-ասված է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նշենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը Ադրբեջանի Հանրապետությանը պետք է տա Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ կառավարության հրապարակած ցանկի, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում Քաշաթաղի/Լաչինի ավելի քան 52 բնակավայր:

Մինչ այդ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, այսօրվանից էլ՝ Քարվաճառի շրջանը:

Лента

Рекомендуем посмотреть