Արցախ ելումուտն այսուհետ միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով - RadioVan.fm

Онлайн

Արցախ ելումուտն այսուհետ միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով

2020-11-25 19:44 , Общество, 1172

Արցախ ելումուտն այսուհետ միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հետայսու Արցախի Հանրապետություն մուտք ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով:

«Ի կատարումն նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,-պարզաբանում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հիշեցնենք՝ Հայաստանն Արցախին կապող Քարվաճառի/Շահումյանի շրջանն անցել է թշնամու վերահսկողության ներքո այսօրվանից՝ նոյեմբերի 25-ից՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության:

Թշնամուն չթողնելու նպատակով հայկական կողմը պայթեցրել է տեղի զորամասերը, hայկական ռազմական վերջին շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, հայկական երկրորդ հանրապետություն մուտքն ազդարարող «Բարի գալուստ Արցախ» գրությամբ ցուցանակն ապամոնտաժվել է, Հայաստանն Արցախին կապող Քարվաճառի ճանապարհը փակվել է կարմիր դարպասներով:

Лента

Рекомендуем посмотреть