Պարգևավճարը տրվել է Շուշիի մերձակայքում վիրավորված 2 աշխատակցի. Ավինյանի խոսնակը՝ փոխվարչապետի որոշման մասին - RadioVan.fm

Онлайн

Պարգևավճարը տրվել է Շուշիի մերձակայքում վիրավորված 2 աշխատակցի. Ավինյանի խոսնակը՝ փոխվարչապետի որոշման մասին

2020-11-26 14:55 , Политика, 761

Պարգևավճարը տրվել է Շուշիի մերձակայքում վիրավորված 2 աշխատակցի. Ավինյանի խոսնակը՝ փոխվարչապետի որոշման մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել Ավինյանի՝ իր գրասենյակի աշխատողներին խրախուսելու մասին որոշման առնչությամբ:

«Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,-գրել է Ավինյանի խոսնակը:

Ի դեպ, Ավինյանի մամուլի քարտուղարի գրառման ներքո բազմաթիվ բացասական մեկնաբանություններից մեկում օգտարարերից Ռոբերտ Հայրապետյանը գրել է.

«Հիմա ում եք ձեռ առնում՞ պատմեմ իմանաք ձեր պրոտոկոլի Սուրենը ինչու և ոնց է վիրավորվել։ Դուք չգիտեք՞ պատմեմ

Նախ ինքը Շուշիում չի եղել, ուր մնաց ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի մատույցներում հրազենային վիրավորում ստանա))))

Երկրորդ՝ Ավինյան Տիկոյի պրոտոկոլը ապաահովելու ընթացքում ասկոլկայա կպել ոտին, որից հետո հնարավորա եղել էս տրագիկոմեդիան բեմադրել։ Ամոթա արա, զոհված ու վիրավոր տղերքի արածը մի պղծեք երկու կոպեկ թուլափայի համար․․․»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին իր գրասենյակի աշխատողներին խրախուսելու մասին որոշում է ստորագրել: Պարգևատրում ստացողների ցանկում, ի դեպ, 1 անձ է՝ Ավինյանի գրասենյակի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть