ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է բոլոր հայերին սպանելու կոչ արած «Ղարաբաղ»-ի խոսնակին, ադրբեջանական ակումբին էլ տուգանել՝ 100 հազար եվրոյով - RadioVan.fm

Онлайн

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է բոլոր հայերին սպանելու կոչ արած «Ղարաբաղ»-ի խոսնակին, ադրբեջանական ակումբին էլ տուգանել՝ 100 հազար եվրոյով

2020-11-26 21:34 , Спорт, 1425

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է բոլոր հայերին սպանելու կոչ արած «Ղարաբաղ»-ի խոսնակին, ադրբեջանական ակումբին էլ տուգանել՝ 100 հազար եվրոյով

Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի նախկին աշխատակից Նուրլան Իբրահիմովին՝ սոցիալական ցանցերում ռասիստական պահվածքի համար:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում էթնիկ հայերի դեմ սանձազերծած պատերազմի օրերին այդ ժամանակ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցիալական ցանցերից մեկու գրառում էր կատարել՝ կոչ անելով բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման սպանելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ պահանջել է ՈՒԵՖԱ-ից ադրբեջանական նշյալ ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, իսկ Իբրահիմովին՝ խստագույնս պատժել։ ՈւԵՖԱ-ն այնուհետ հայտնեց, որ հետաքննություն է սկսել ադրբեջանական ակումբի վերաբերյալ։

Նուրլան Իբրահիմովը քննադատությունների ֆոնին թեև հեռացրել էր հակահայ գրառումը, այդուամենայնիվ, նոյեմբերի 4-ին ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց պաշտոնապես արգելել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Իբրահիմովին զբաղվել ֆուտբոլին առնչվող որևէ տեսակի գործունեությամբ:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահական կոմիտեն «Ղարաբաղ»-ի մամուլի նախկին պատասխանատու Իբահիմովին ցմահ որակազրկելուց բացի՝ նաև տուգանել է ադրբեջանական նշյալ ակումբին, որը ներկայումս մասնակցում է Եվրոպա լիգայի խմբային փուլին: Տուգանքի չափը 100 հազար եվրո է (118 980 ամերիկյան դոլար): ՈւԵՖԱ-ն նաև է դիմել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային՝ ՖԻՖԱ-ին՝ Նուրլան Իբրահիմովի որակազրկումը ամբողջ աշխարհում տարածելու խնդրանքով:

Лента

Рекомендуем посмотреть