ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ փոխնախարար

2021-01-11 23:58 , Политика, 126

ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (ՊՆ) տեղակալ։ Որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, որից ազատվել է ՀՀ նախագահի՝ 2020 թվականի հունիսի 8-ի որոշմամբ:

Лента

Рекомендуем посмотреть