Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին․ իրանագետ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին․ իրանագետ

2021-01-13 18:26 , Политика, 950

Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին․ իրանագետ

Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով փորձագետներից մեկը մեզ հետաքրքրող 3 կարևոր շեշտադրումներ է արել։

Այդ մասին գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ մանրամասնելով․

«1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։

Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։

2. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։

3. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և դրանից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար»։

Лента

Рекомендуем посмотреть