Սադրիչ քայլերն ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը. Արցախի ԱԳՆ-ն՝ զինվորի վիրավորման մասին - RadioVan.fm

Онлайн

Սադրիչ քայլերն ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը. Արցախի ԱԳՆ-ն՝ զինվորի վիրավորման մասին

2021-01-13 20:32 , Политика, 837

Սադրիչ քայլերն ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը. Արցախի ԱԳՆ-ն՝ զինվորի վիրավորման մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի կենտրոնական ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպտորեն խախտմանը, որի հետևանքով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայող է հրազենային վիրավորում ստացել, խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:

«Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը»,-ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի հետևանքով հրազենային վիրոավորում է ստացել Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող. 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանն վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Лента

Рекомендуем посмотреть