«Հայրենիքի փրկության շարժում»-ը նախաձեռնել է մարզային այցելություններ․ առաջին կանգառը վաղն է՝ Գյումրիում - RadioVan.fm

Онлайн

«Հայրենիքի փրկության շարժում»-ը նախաձեռնել է մարզային այցելություններ․ առաջին կանգառը վաղն է՝ Գյումրիում

2021-01-14 18:19 , Политика, 1223

«Հայրենիքի փրկության շարժում»-ը  նախաձեռնել է մարզային այցելություններ․ առաջին կանգառը վաղն է՝ Գյումրիում

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը նախաձեռնել է մարզային այցելություններ:

Շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть