Զոհված զինծառայողների մարմինների նույնականացումն ավելի արագ կարվի․ ԴՆԹ փորձաքննության երկրորդ սարքն արդեն գործարկվել է - RadioVan.fm

Онлайн

Զոհված զինծառայողների մարմինների նույնականացումն ավելի արագ կարվի․ ԴՆԹ փորձաքննության երկրորդ սարքն արդեն գործարկվել է

2021-01-15 17:52 , Общество, 178

Զոհված զինծառայողների մարմինների նույնականացումն ավելի արագ կարվի․ ԴՆԹ փորձաքննության երկրորդ սարքն արդեն գործարկվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների (ԴՆԹ) ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:

«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին:

«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով»,-ընդգծում են նախարարությունից:

Նշենք՝ ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն իրականացնող սարքավորման 2-րդ հոսքագծի՝ Հայաստան առաքման մասին կառավարության նիստերից մեկում հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть