Հունվարի 28-ին բոլորս պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերը, պահանջելու ենք․ Դեմոյան - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 28-ին բոլորս պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերը, պահանջելու ենք․ Դեմոյան

2021-01-19 15:23 , Общество, 831

Հունվարի 28-ին բոլորս պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերը, պահանջելու ենք․ Դեմոյան

Հունվարի 28-ին բոլորս պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Հունվարի 28-ին, պատերազմի ավարտից երկուս ու կես ամիս անց, բոլորս ՊԵՏՔ է տեղեկանանք պատերազմի արդյունքում մեր զոհերի ու վիրավորների (բոլոր աստիճանները), անհետ կորածների ու գերեվարվածների ԻՐԱԿԱՆ թվերի մասին։ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ։

Նրանք բոլորը մերն են, հետևաբար մենք էլ պահանջելու ենք ․․․ Սա ռազմական գաղտնիք չէ, այլ հարգանքի նշան սեփական քաղաքացիների ճակատագրի ու ցուցաբերած անձնազոհության հանդեպ։

Ոչ մի պարագայում իրավունք չունենք հերթական չբացահայտված ու կոծկված ցավագին ու ողբերգական դրվագով նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ առերեսվելու ճշմարտության հետ, որպես նախապայման ցավը հաղթահարելու և ապագայի գինը հասկանալու համար․․․»,-մասնավորապես գրել է Հայկ Դեմոյանը։

Նշենք՝ երեկ՝ հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Лента

Рекомендуем посмотреть