Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ․ Արցախի թեմի նոր առաջնորդը հայտնի է - RadioVan.fm

Онлайн

Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ․ Արցախի թեմի նոր առաջնորդը հայտնի է

2021-01-21 18:17 , Общество, 854

Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ․ Արցախի թեմի նոր առաջնորդը հայտնի է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։

Лента

Рекомендуем посмотреть