5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով․ ՔԿ

2021-01-29 15:52 , Право, 992

5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում «Հայահավաք» էր, որ մասնակիցները կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի առաջարկով շարժվել էին դեպի ՀՀ գլխավոր դատախազության, այնուհետ՝ կառավարության շենք։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից ոմանք շարժվել էին դեպի կառավարության շենքի մուտք՝ ներս մտնելու նպատակով։ Ոստիկանների՝ հետ գնալու խնդրանքին ընդդիմացած քաղաքացիները բերման էին ենթարկվել։

Лента

Рекомендуем посмотреть