Պատերազմի մասնակիցներին և հանրությանը հոգեբանական աջակցություն կտրվի․ սթրեսային խանգարում ունի բնակչության 15-30 տոկոսը - RadioVan.fm

Онлайн

Պատերազմի մասնակիցներին և հանրությանը հոգեբանական աջակցություն կտրվի․ սթրեսային խանգարում ունի բնակչության 15-30 տոկոսը

2021-02-04 17:14 , Общество, 1004

Պատերազմի մասնակիցներին և հանրությանը հոգեբանական աջակցություն կտրվի․ սթրեսային խանգարում ունի բնակչության 15-30 տոկոսը

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրությանը հոգեբանական աջակցություն կտրվի․ ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է համապատասխան նախագիծը, որը բխում է 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 7-րդ կետից:

Ինչպես նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Ըստ այդմ, հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Թիրախային խմբեր են`

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանցընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններինմասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

6) տեղահանվածներ (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Հոգեբանական վերականգնման ծառայություններն են՝

1) անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

2)խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

3) առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

4)հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ (մինչև 8 սեանս).

5)հոգեբանական թեժ գծի ծառայություն.

6)ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.

7) էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն։

Ի դեպ՝ ծրագիրն ակնկալվում է սկսել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրատապ կազմակերպված Հոգեբանական ծառայություն մատուցող ընկերությունների բաց մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրը, որը կտևի մոտ 6 ամիս:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть