Արցախում մեկնարկել է հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը - RadioVan.fm

Онлайн

Արցախում մեկնարկել է հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը

2021-02-09 13:26 , Общество, 821

Արցախում մեկնարկել է հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

«Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:

Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Ի դեպ նշենք՝ օրեր առաջ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին լուրերին, հայտարարել էր, թե «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»։

Лента

Рекомендуем посмотреть