Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալ, 5-ը վերադարձել է Երևան. Ռուստամ Մուրադով - RadioVan.fm

Онлайн

Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալ, 5-ը վերադարձել է Երևան. Ռուստամ Մուրադով

2021-02-10 13:33 , Политика, 970

Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալ, 5-ը վերադարձել է Երևան. Ռուստամ Մուրադով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվել է գերիների հերթական փոխանակումը:

Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ):

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նշել է, որ իր անձնական հսկողության ներքո կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալի և հինգ բանտարկյալ վերադարձել է Երևան:

«Ռուս խաղաղապահները հետայսու էլ կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ կատարմանը»,-ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Երեկ երեկոյան հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Հայտարարվել է նրանց անունները․

1. Ալոյան Թաթուլ Սամվելի

2. Գալստյան Արայիկ Հրաչյայի

3. Իսրայելյան Հովհաննես Գևորգի

4. Մովսիսյան Վահրամ Արայիկի

5. Մանուկյան Կարեն Արայիկի

Лента

Рекомендуем посмотреть