2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով ո՞ր բնակավայրերն են դարձել սահմանամերձ - RadioVan.fm

Онлайн

2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով ո՞ր բնակավայրերն են դարձել սահմանամերձ

2021-02-15 18:04 , Политика, 982

2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով ո՞ր բնակավայրերն են դարձել սահմանամերձ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզի այն 39 համայնքների անվանացանկը, որոնք, ըստ կառավարության որոշման՝ ընդգրկվել են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

Հիշեցնենք՝ ՀՀ գործադիրը «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացում կատարելու մասին» նախագիծը հաստատել է փետրվարի 11-ի նիստում, որով ըստ էության, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, այսուհետ արտոնություններից կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։

23 համայնքի սահմանամերձ 77 բնակավայրերի ցանկը՝ ստորև․

Սոցիալական գերատեսչության փոխանցմամբ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

Лента

Рекомендуем посмотреть