Հակառակորդի կրակոցների արձանագրմամբ՝ Ագարակի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կրակոցների արձանագրմամբ՝ Ագարակի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ

2021-02-15 17:55 , Политика, 776

Հակառակորդի կրակոցների արձանագրմամբ՝ Ագարակի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ

Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ փետրվարի 13-ին մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։

Ըստ հաղորդագրության` փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։

Հիշեցնենք՝ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում։ Նա ընդգծել է, որ դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Лента

Рекомендуем посмотреть