Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, այլ՝ թե ինչ ենք ստանալու․ Սերժ Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, այլ՝ թե ինչ ենք ստանալու․ Սերժ Սարգսյան

2021-02-15 23:35 , Политика, 668

Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, այլ՝ թե ինչ ենք ստանալու․ Սերժ Սարգսյան

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները էս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) երբեք չլիներ Ադրբեջանի կազմում։ Մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը»,-այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով պատերազմում ունեցած պարտության և բանակցային գործընթացում ունեցած ձախողումների մասին։

«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ։ Ես ըմբռնումով եմ մոտենում սրանց այդ ցանկությանը՝ իրենք փորձում էին ժամանակ շահել։ Միգուցե այդ ժամանակի ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էինք բանակցում և որտեղ ենք հասել։ Բայց այդ ժամանակը պետք էր շահել, շատ պարզ պատճառաբանությամբ և համանախագահներին ասել հետևյալը՝ «պարոնայք համանախագահներ, այո, նախկին իշխանությունները գողեր էին, թալանչիներ էին, ավազակներ էին և այլն, բայց տեղի է ունեցել պատերազմ 2016 թվականին, և պատերազմի արդյունքով, դուք՝ ինքներդ այ այսպիսի հայտարարություն եք ընդունել, խնդրում եմ, բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք բանակցություններին»։ Փոխարենն ի՞նչ արեցին,անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին։ Կարծում եմ, մտածել են, որ դրանով կարող են ժամանակ շահել։Իսկ դուք պատկերացնում եք ի՞նչ է նշանակում պայմաններ դնել եռանախագահողներին, բանակցող կողմին։ Դա նշանակում էր ոչ միայն տապալում, դա նշանակում էր անհարգալից վերաբերմունք՝ այդ երկրների նկատմամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով այն պնդմանը, որ 2018 թվականին բանակցային գործընթացն արդեն եղել է փակուղում, ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց․

«Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժգին հակահարված և կրելով մեծ կորուստներ ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես այս մասին օգոստոսյան իմ ասուլիսի ընթացքում մանրամասն ասել եմ։ Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ասացինք ՝ ոչ»։

Պատասխանելով հարցազրուցավարի այն հարցին, թե ինքը մի քանի անգամ խոստովանել է, որ 2011-ին պատրաստ են եղել Կազանյան փաստաթուղթը ստորագրել, Ալիևը չի համաձայնել, վերջին պահին ինչ-որ շտկումներ է փորձել մտցնել, իսկ Կազանյան փաստաթղթի էությունը մեր կողմից որոշակի տարածքային զիջումների մասին էր խոսքը՝ Սերժ Սագսյանն ասաց․

«Ոչ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր՝ դրանից առաջ արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։

Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված՝ միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։ ․․․ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները»։

Իսկ դիտարկմանը, թե 5 շրջանի վերադարձի մասի՞ն էր խոսքը, ՀՀ երրորդ նախագահը հստակեցրեց․

«Այո։ Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։ Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության համար։ Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Քարվաճառից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում»։

Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության համար։ Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Քարվաճառից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում։

Ինչ վերաբերվում է «Լավրովյան փաստաթղթին՝ Սերժ Սարգսյանն ասաց, այն, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։

«Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»,-ասաց երրորդ նախագահը՝ մանրամասնելով, որ ոչ միայն պատրաստ է եղել ստորագրել այն, այլև բացառապես համաձայնել է մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը։

«Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ պատմելով, որ համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ իրեն ուղղված ուղիղ հարցին՝ թե որն է իր նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ է, արդյոք, խնդիրը լուծվի, թե՞ ուզում է ստատուս քվոն պահպանվի, նա անկեղծորեն ասել է, որ ուզում է խնդիրը լուծվի, չի ուզում այն թողնել հաջորդ սերունդների ուսերին:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть