Հայկական կողմին փոխանցված 106 անձի մարմիններից 11-ի մոտ կան փաստաթղթեր. Ա. Ղուկասյան - RadioVan.fm

Онлайн

Հայկական կողմին փոխանցված 106 անձի մարմիններից 11-ի մոտ կան փաստաթղթեր. Ա. Ղուկասյան

2021-02-17 16:57 , Общество, 1056

Հայկական կողմին փոխանցված 106 անձի մարմիններից 11-ի մոտ կան փաստաթղթեր. Ա. Ղուկասյան

«Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 106 անձի մարմինների մի մասն ուղակվել է Հայաստան, մի մասը որոշակի գործողություններից հետո կուղարկեն»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ 106 անձի մարմիններից 11-ի մոտ կան փաստաթղթեր։

Նա բարձրաձայնեց նաև անուններ։

Արսեն Ղուկասյանը միաժամանակ հայտնեց, որ այսօր կամ վաղը հայկական կողմից մի անձ պետք է հակառակորդի մարմինների տեղը ցույց տա, որ նրանք էլ իրենց դիերը տանեն։

«Իրանց տվածի դիմաց մերոնք էլ մի բան տան»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 16-ին, Արցախի նախագահը հայտնեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ ) հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Лента

Рекомендуем посмотреть